
NIPPON STEEL-Ը ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Մետաղագործության ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ճապոնական Nippon Steel ընկերությունը բարձրացնում է իր արտադրանքի ամբողջ տեսականու գները: Սա վերջին 6 ամիսների ընթացքում ընկերության կողմից իրականացված թանկացման երրորդ դեպքը կլինի: Նման որոշումը ընկերությունը բացատրում է ամենից առաջ հումքիթանկացումներով: Ապրիլ ամսից ընկերության արտադրանքը միջին հաշվով թանկացել է մոտավորապես 285 դոլար մեկ տոննայի համար: