ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԻԸ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ
Երեկ` հոկտեմբերի 6-ին, հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային առաջատար BHP Billiton ընկերության բաժնետոմսերի գինը միանգամից նվազել է 9.9%-ով, իսկ մեկ այլ առաջատարի`Rio Tinto Group ընկերության, արժեթղթերը նվազել են 15%-ով:
Գների նման անկումը բացատրվում է ներդրողների մոտ եղած այն մտավախություններից, որ համաշխարհային շուկայի աճի տեմպերի դանդաղեցումը կբերի հումքի օգտագործման ծավալների կրճատման և հետևաբար գնի անկման: