
ՉԻՆԱՍՏԱՆԸ 3 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐ ԿԳՆԻ
Բրիտանական Financial Times պարբերականը գրում է, որ Չինաստանի կառավարությունը երկրի հանքարդյունաբերման և վերամշակման ոլորտը ֆինանսատնտեսական ճգնաժամից զերծ պահելու համար որոշում է կայացրել սույն ոլորտի ձեռնարկություններից գնել 3 միլիարդ դոլար արժողությամբ գունավոր մետաղներ:
Ընկերությունների գործունեությանը աջակցելու համար երկրի կառավարությունը գնում է ընկերություններում կուտակված ավելցուկները, միաժամանակ, պետությունը արտահանողներին տրամադրում է արտոնություններ:
Չինական Յունան նահանգի պաշտոնական կայքում արդեն զետեղվեն են 150 հազար տոննա պղնձի, 300 հազար տոննա ալյումինի, 150 հազար տոննա կապարի, 300 հազար տոննա ցինկի և 100 հազար տոննա անագի գնման հայտեր: