
ՃԱՊՈՆԱԿԱՆ PAN PACIFIC COPPER-Ը ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 20%-ՈՎ ԿԿՐՃԱՏԻ
Nippon Mining & Metals ընկերությունից հայտնում են, որ Ճապոնիայի խոշորագույն պղնձաձուլական Pan Pacific Copper Co ընկերությունը 2009թ.-ին պատրաստում է 20%-ով կրճատել արտադրության ծավալները: Նշենք, որ Nippon Mining & Metals ընկերությունը հանդիսանում է Pan Pacific Copper Co ընկերության բաժնետոմսերի 66%-ի սեփականատեր: Սույն որոշումը ընկերությունը կապում է ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կրճատված պահանջարկի հետ:
Հիշեցնենք, որ պղնձի գինը վերջին ամիսներին անընդհատ նվազում է և արդեն հասել է 2005թ.-ի մակարդակին: Ըստ ճապոնական ընկերության կանխատեսման 2009թ.-ին շուկայում պղնձի առաջարկը պահանջարկին կգերազանցի 400 հազար տոննայով: