RIO TINTO-Ն ՀԵՌԱՑՆՈՒՄ Է 700 ԱՇԽԱՏԱԿՑԻ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ
Աշխարհում հանքարդյունաբերական խոշորագույն ընկերություններից Rio Tinto-ն այսօր հայտարարել է 700 աշխատակցի հեռացնելու և արդյունահանման կրճատման մասին:
Rio Tinto-ն դանդաղեցնելու է ընդլայնումը Ավստրալիայում գտնվող իր Yarwun գործարանում, ինչպես նաև 23%-ով` մինչև 15 մլն տոննա, կրճատելու է բոքսիտների արտադրությունը:
Rio Tinto-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ համաշխարհային արդյունաբերության մինչև 70%-ը ներկայումս վնասով է աշխատում:
Բացի ընկերության աշխատակիցների այս նոր կրճատումներից` դեռ հունվարին արդեն հայտարարվել էր 14 հզ. աշխատակցի կրճատման մասին: Չինաստան, ինչպես նաև հումքի սպառող այլ առաջատար երկրներ արտահանման կրճատումը վերջին ամիսներին մեծ վնաս է հասցրել այնպիսի ընկերությունների, ինչպիսին Rio Tinto-ն է: