
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՄԱՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ԻՐ ՊԱՐՏՔԸ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն օրերս արդեն ամբողջապես մարել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված պետական երաշխիքներով ստացված 10 մլն դոլարը: Այսօր լրագրողներին այս մասին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ կոմբինատը գործադիր մարմնի կողմից ստացված աջակցության շնորհիվ կարողացել է անխափան շարունակել իր ներդրումային ծրագրերը, պահպանել հազարավոր աշխատատեղեր` շարունակելով իր աշխատանքը:
Տ. Դավթյանը կարեւորեց այն, որ կառավարությունը շատ արագ է արձագանքել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած ծրագրին, քան դա կանեին բանկերը, ինչի արդյունքում նախատեսված ծրագրերն ունեցել են հաջող ընթացք: