ԻՐԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՂՆՁԻ ՀՈՒՄՔՈՎ
Իրանի ազգային պղնձաձուլական ընկերության գլխավոր տնօրեն Մոհամեդ Հադի Արդեբիլին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Սունգուն հանքավարյում պղնձամոլիբդենիային կոմբինատի հիմնադրման պաշտոնական արարողության ժամանակ հայտնել է, որ սույն նախագիծը Իրանի պղնձաձուլական արդյունաբերության գլխավոր և ամենակարևոր նախագծերից է: Կոմբինատի շինարարության ժամանակ օգտագործվում են բարձր-տեխնոլոգիական լուծումներ և հաշվի է առնված աշխարհի և եվրոպական առաջատար ընկերությունների փորձը: Կոմբինատի շինարարությանը մասնակցում են պարսկական և եվրոպական մի շարք ընկերություններ: Կոմբինատի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012թ.-ին:
Արդեբիլին նշել է նաև, որ նոր կոմբինատը չի աշխատի միայն պարսկական հումքով, և որ իրենց հետաքրքրում է նաև հայկական պղնձի հումքը և հայկական կողմի հետ արդեն բանկցություններ են վարվել: