«ԱԼՌՈՍԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԻՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ալմաստ արդյունահանող ռուսական խոշորաագույն «ԱԼՌՈՍԱ» ընկերության տնօրեն Սերգեյ Վիբառնովը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարվա մայիս ամսում վերականգնել իր վաճառքի ծավալները համաշխարհային շուկայում: Նշենք, որ ընկերությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված ժամանակավորապես դադարեցրել էր ալմաստի վաճառքը, սակայն այդ ողջ ընթացքում շարունակել է արդյունահանել հանքանյութ: Ընկերությունը արդեն ալմաստի վաճառքի հինգ նոր պայմանագրեր է կնքել և այդ պայամանագրերով նախատեսված ալմաստի վաճառքի ընդհանուր ծավալները մինչև տարվա վերջ կկազմեն մոտ 300 մլն դոլար:
Համաշխարհային շուկայում ալմաստի արդյունահանման ընդհանուր ծավալի 25%-ը բաժին է ընկնում «ԱԼՌՈՍԱ» ընկերությանը: