
IAI – ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2%-ՈՎ
2010 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աշխարհում ալյումինի արտադրության ծաբալները կրճատվել են շուրջ 2%-ով` կազմելով 5,846 մլն տոննա:
Ալյումինի միջազգային ասոցիացիայի (International Aluminium Institute, IAI) տվյալների համաձայն` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում գրանցվել է ալյումինի արտադրության ծավալների անկում, մինչդեռ ասիական երկրներում և Աֆրիկայում ալյումինի արտադրության ծավալներն աճել են: