ARCELORMITTAL-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 80 ԱՆԳԱՄ
Պողպատի արտադրությամբ համաշխարհային առաջատար ArcelorMittal ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 80 անգամ և կազմել 118 մլն դոլար, ընդ որում 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 1,07 մլրդ դոլար:
2009 թվականի արդյունքներով ArcelorMittal ընկերության վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 47,9%-ով և կազմել 65,11 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականին այս ցուցանիշը կազմել էր 124,936 մլրդ դոլար: