ARCELORMITTAL-Ը ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ
Պողպատի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ArcelorMittal ընկերությունը հայտարարել է, որ դեռևս հետաքրքրված է Հնդկաստանում իր գործունեության ընդլայնման նպատակով պողպատի արտադրության երկու գործարանների կառուցմամբ, սակայն չի բացառվում, որ ընկերությունն իր նոր գործարանները կկառուցի մեկ այլ վայրում:
Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Հնդկաստանում շուրջ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարանների կառուցման նախագիծը կարող է չեղյալ համարվել` հողային տարածքների գնման հետ կապված խնդիրներով պայմանավորված: