
BHP BILLITON ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԳԻՆԸ 33-44% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Հանքարդյունաբերության աշխարհի առաջատար և երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալներով երրորդ խոշորագույն BHP Billiton ընկերությունն իր խոշոր հաճախորդների համար մտադիր է կրճատել երկաթի հանքաքարի վաճառքի գինը 33-44% սահմաններում: Ընկերության ղեկավարության հրապարակած տվյալների համաձայն նոր ցածր գներով երկաթի հանքաքարի մատակարարման ծավալները կկազմեն ընկերության վաճառքի ընդհանուր ծավալի 23%-ը: Ընկերությունը դեռևս չի հրապարակում ցածր գնով երկաթի հանքաքար գնելու առավելություն ունեցող ընկերությունների անունները: