
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Բրազիլիայի պողպատի արդյունաբերության ինստիտուտի (Instituto Brasileiro de Siderurgia, IBS) հրապարակած տվյալների համաձայն պողպատի արտադրության համախառն ծավալը 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 37,5%-ով և կազմել 3,195 մլն տոննա, իսկ նույն ցուցանիշը այս տարվա մարտ ամսվա համեմատությամբ աճել է 4,8%-ով: Միայն մարտ ամսում Բրազիլիայում արտադրվել է 3,048 մլն տոննա պողպատ: