
ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԳԻՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 17%-ՈՎ
Reuters լրատվական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ Չինաստանում երկաթի հանքաքարի բազային գինը կազմել է մեկ տոննային դիմաց 95 դոլար, մինչդեռ այս ամսվա սկզբին երկաթի հանքաքարի գինը հասել էր իր առավելագույն` մեկ տոննային դիմաց 115 դոլար մակարդակին: Այսպիսոով, օգոստոս ամսվա ընթացքում երկաթի հանքաքարի գինը Չինաստանում կրճատվել է շուրջ 17%-ով:Չինական շուկայում տիրող անկայունության պատճառով ընկերություններն այժմ երկաթի հանքաքարի գնման պայմանագրեր են կնքում անմիջապես մատակարարման պայմանով:
Որոշ կանխատեսումների համաձայն երկաթի հանքաքարի գինը Չինաստանում կարող է կրճատվել մեկ տոննայի դիմաց մինչև 80 դոլար, ինչով էլ պայմանավորված գնորդները նորից կսկսեն համալրել իրենց պաշարները: