
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱՐՈՂ Է ԱՃԵԼ ՇՈՒՐՋ 12%-ՈՎ
Չինաստանում շինարարության և ավտոարտադրության ոլորտներում նկատվող շարունակական աճը կհանգեցնի առաջիկա ամիսների ընթացքում պողպատի նկատմամբ պահանջարկի աճի: Նման կանխատեսում է ներկայացրել China International Capital Corp. ընկերությունը:
Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն Չինաստանի ներքին շուկայում պողպատի սպառումը 2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կարող է աճել շուրջ 12%-ով և կազմել 606 մլն տոննա, որը մեծապես պայմանավորված կլինի ավտոարտադրության, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարության ծավալների շարունակական աճով: