ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 73%-ՈՎ
Չինաստանի Մաքսային Ծառայության տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ Չինաստանում պղնձի արտահանումն աճել է 73%-ով և հասել վերջին տասնչորս ամիսների ընթացքում իր առավելագույն մակարդակին, որը առավելապես պայմանավորված է համաշխարհային շուկայում պղնձի գնի շարունակական աճով:
Հաշվետու ամսվա ընթացքում Չինաստանում պղնձի ներմուծումը ամսական կտրվածքով կրճատվել է շուրջ 40%-ով, ընդ որում պղնձի ներմուծման ծավալների անկում Չինաստանում գրանցվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ:
Հրապարակած տվյալների համաձայն պղնձի արտահանման ծավալների շուրջ 57%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Կորեային, 28%-ը` Սինգապուրին: