CHINALCO ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 1,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ RIO TINTO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐ
Չինական հանքարդյունաբերող Chinalco ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լյու Յուցին հայտարարել է, որ ընկերությունը ձեռք է բերել ավստրալիական առաջատար հանքարդյունաբերող Rio Tinto ընկերության արժեթղթեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,5 մլրդ դոլար: Նշենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Chinalco և Rio Tinto ընկերությունները ստորագրել էին ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում էր Chinalco ընկերության կողմից Rio Tinto ընկերության կապիտալի համալրում` 19,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ փոխարկելի պարտատոմսերի ձեռքբերման ճանապարհով, սակայն Rio Tinto ընկերությունը չեղյալ է համարել այս համաձայնագիրը և որոշում ընդունել թողարկել 15,2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ լրացուցիչ արժեթղթեր: