EVRAZ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11,2%-ՈՎ
Ռուսական խոշոր մետալուրգիական Evraz Group ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերության զուտ շահույթը 2008թ. ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած կրճատվել է 11,2%-ով և կազմել 1,868 մլրդ դոլար, իսկ տարեկան հասույթը նույն ժամանակահատվածում աճել է 58,5%-ով և կազմել 20,380 մլրդ դոլար: Ընկերությունը հրապարակել է նաև 2009թ. առաջին քառորդի ֆինանսական տվյալները, որոնց համաձայն արտադրության ծավալները կրճատվել են 29,34%-ով և կազմել 3,390 մլն տոննա:
Evraz Group ընկերությունը նաև հայտնել է, որ բաժնետերերի շահաբաժինների վճարումը հետաձգվում է և ընկերությունն իր այս պարտավորությունը կմարի միայն հակաճգնաժամային ծրագրի իրականացումից հետո: