Հանքարդյունաբերություն

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՍՈՏՔՈՒՄ GEOPROMINING-Ի ՈՂՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՍՏՈՒԳՈՒՄ ՉԻ ԱՆՑԿԱՑՐԵԼ
05/04/2011 16:33
Կիսվել

ՍՈՏՔՈՒՄ GEOPROMINING-Ի ՈՂՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՍՏՈՒԳՈՒՄ ՉԻ ԱՆՑԿԱՑՐԵԼ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետականտեսչությունը ստուգումներ չի անցկացրել «GeoProMining» ընկերությունում Հայաստանում վերջինիս 4-ամյա գործունեության ընթացքում: Այս մասին ասված է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի «ԷկոԼուր»-ին ուղղված պատասխան նամակում: «ԷկոԼուր»-ի հարցումը վերաբերում էր Սոտքում մանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սեւանի ավազանում վերամշակման գործունեություն արգելող 10-րդ հոդվածին: Մեր տվյալներով`ընկերության գործունեությունը Սոտքում, հանքավայրի բաց եղանակով շահագործմանն անցնելը, հանգեցրեցին տասնյակ հազարավոր տոննա լցակույտերի գոյացմանը, որոնք պարունակում են տոքսիկության առաջինդասի տարրեր` անտիմոն, մկնդեղ, ինչպես նաեւ ռադիոակտիվ տարրեր, որոնք բնորոշ են նմանատիպ բազմամետաղային հանքերին:  

Հանքանյութի մանրացումը եւ բաժանումն արդեն իսկ արտադրական գործընթաց է` թեկուզեւ առանց քիմիական մշակման: Իդեպ, նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այն բանի վրա, որ օրենքում ոչինչ չի ասվում քիմիական մշակման մասին, այլ պարզապես արգելվում է ցանկացած վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում: Արդեն իսկ  նկատվում է ընկերության գործունեության բացասական ազդեցությունը Սեւանա լճի ավազանի վրա, եւ առաջին հերթին Սոտք գետի եւ ստորգետնյա ջրերի վրա: Սոտք գետի հատակային նստվածքում  հայտնաբերվել են Սոտքի հանքավայրին բնորոշ տարրերի ՍԹԿ-ների գերազանցում:

Չնայած նրան, որ վերը նշված ռիսկերը ուշադրության են առնվել, երբ «Geopromining Gold» ընկերությանը 2009թ. ամենաբարձր մակարդակով մերժվեց Սոտքում ոսկու հարստացման գործարան կառուցել, այնուամենայնիվ, 2011թ. փետրվարին ընկերությունը սկսեց իրականացնել իր մտադրության առաջին փուլը` հանքանյութի մանարցման եւ առանձնացման սարքի տեղադրումը: Մեր կարծիքով Բնապահպանության նախարարությունն իրավունք չունի իր գլուխն ազատելու ոչինչ չնշանակող նամակներով` հաշվի առնելով Սեւանա լճի առաջնահերթությունը եւ ռազմավարական նշանակությունը: Սեւանա լճի պահպանման համար ծախսվում են հսկայական ռեսուրսներ,  ձեւավորվել ենտարբեր կառույցներ, ինչպիսք են` «Սեւան» ազգային պարկը եւ նրանառընթեր ստեղծված Խորհուրդը, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Մենք հույս ունենք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարձագանքի «Geopromining Gold»ընկերության ապօրինի գործունեության վերաբերյալ ահազանգին եւ համապատասխան ստորաբաժանումներին կհանձնարարի` ստուգել Սեւանի ավազանում «Geopromining Gold» ընկերության գործունեությունը  ՀՀ օրենսդրության եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն և Սոտքի հանքանյութին բնորոշ տարրերի պարունակության վերաբերյալ ջրի եւ Սոտք գետի հատակային նստվածքի ուսումնասիրություն անցկացնել, ինչպես նաեւ վերլուծել այն հատվածներից վերցված նմուշները, որոնք օգտագործվում են լցակույտերի  տեղադրման համար:

Պարոն Փիրումյանի պատասխանում, որտեղ նշվում է, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնորդվում է «Սեւանա լճի մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքների պահանջներով, մի քանի չպարզված հարցեր կան: Մասնավորապես, եթե «Սեւանա լճի մասին» օրենքը նախատեսում է Սեւանի ողջ էկոհամակարգի պահպանումը, այդ թվում եւ բուֆերային գոտում, ապա ինչո՞ւ է նախարարությունն իր գործունեությունը սահմանափակում ազգային պարկի տարածքում, եւ ո՞վ է վերահսկողություն իրականացնում բուֆերային գոտում: Անհասկանալի է նաեւ, թե «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ջրային օրենսգրքի ինչ խախտումներ են արձանագրվել բնապահպանական տեսչության կողմից 2004-2007թթ. ընթացքում, երբ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում էր «Vedanta resources» ընկերությունը: Որքա՞ն տուգանք է «Vedanta resources» ընկերությունը 2004-2007թթ. վճարել հայտնաբերված խախտումների համար:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90