Հանքարդյունաբերություն

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՑՐԵԼ «DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԸ
11/03/2011 17:41
Կիսվել

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՏԵ՞Ղ Է ԹԱՔՑՐԵԼ «DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԸ

Ինչպես հայտնի է, 2010թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Deno Gold Mining Compаny» ընկերությունում: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ թանկարժեք եւ գունավոր մետաղների թաքցնելու մասին, ինչի առնչությամբ ընկերությունը հայտարարեց, որ համաձայն չէ ստուգումների արդյունքների հետ, եւ որ դրանք ճշգրտման կարիք ունեն: «ԷկոԼուր»-ին հայտնի է դարձել ակտի մասին, որը կազմվել է ստուգումների արդյունքում:  2010թ. վերջին եռամսյակի հաշվետվությունում ընկերությունը չի հաշվարկել մետաղների հետևյալ չափաքանակները` Zn – 152,20 տ, Pb – 22, 7 տ, Au – 38,81 կգ, Ag – 100 կգ:

Բացի այդ, ստուգող հանձնախումբը նշել է, որ ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում պետք է մարի մետաղների հետևյալ չափաքանակները`սկսած 2009թ. վերջին եռամսյակից: Այն կազմում է`

2009թ-ի 4-րդ եռամսյակ` Cu – 461,14 տ, Zn – 2370,54 տ, Pb – 187,34 տ, Au – 295,42 կգ, Ag – 4928,43 կգ:

2010թ-ի 1-ին եռամսյակ` Cu – 438,71 տ, Zn – 2255,26 տ, Pb – 179,28 տ, Au – 281,05 կգ, Ag – 4688,75 կգ:

2010թ-ի 2-րդ եռամսյակ` Cu – 571,93 տ, Zn – 2940,08 տ, Pb – 232,35 տ, Au – 360,39 կգ, Ag – 6112,50 կգ:

2010թ-ի 3-րդ եռամսյակ` Cu – 611,64 տ, Zn – 3144,22տ, Pb – 248,48 տ, Au – 391,83 կգ, Ag – 6596,52 կգ:

Մետաղների դրական տարբերությունները կազմել են`

2009թ-ի 4-րդ եռամսյակ` Cu – 88,21 տ, Zn – 578,36 տ, Pb – 37,52 տ, Au – 106,2 կգ, Ag – 1703,38 կգ:

2010թ-ի 1-ին եռամսյակ` Cu – 153,58 տ, Zn – 341,78 տ, Pb – 22,13 տ, Au – 76,92 կգ, Ag – 1032,54 կգ:

2010թ-ի 2-րդ եռամսյակ` Cu – 191,14 տ, Zn – 979,12 տ, Pb – 82,87 տ, Au – 158,38 կգ, Ag – 2305,05 կգ:

2010թ-ի 3-րդ եռամսյակ` Cu – 223,65 տ, Zn – 694,57 տ, Pb – 22,83 տ, Au – 114,73 կգ, Ag – 1570,75 կգ:

Մենք հատուկ չզբաղվեցինք ընդհանուր պարտքի հաշվարկով, քանի որ ակտից երեւում է, որ այդ պատքերը պատահական երեւույթներ չեն, եւ նմանատիպ թվերը եռամսյակից եռամսյակ են անցնում: Ցանկացած դեպքում խոսքը հսկայական քանակությամբ թանկարժեք եւ գունավոր մետաղների մասին է, որոնց համար ընկերությունը պետք է վճարեր, իսկ չվճարելու դեպքում նրա վրա պետք է մեծ տուգանքներ դրվեին:

Սակայն, բնապահպանական պետական տեսչության պաշտոնական տվյալների համաձայն` ընկերությունում գրանցվել է ընդամենը «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի խախտում, ինչի առնչությամբ կիրառվել է 50 հազար դրամ վարչական տուգանք: 2008 թ. եւս «Deno Gold Mining Compаny» ընկերությունում արձանագրվել էր ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի խախտում, եւ կիրառվել է 150 հազար դրամի վարչական տուգանք: 2009-ին կոմբինատը նույն խախտումն է թույլ տվել եւ տուգանվել 100 հազար դրամով:

Հայտնի չէ, թե ուր է կորել 2010թ. դեկտեմբերի 7-ի ստուգումների ակտը`բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանի,  Սյունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչության պետ Լևոն Պետրոսյանի, վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ, մարկշեյդեր Ռուբեն Հովհաննիսյանի, Սյունիքի տարածքային բնապահպանական պետական տեսչության առաջին կարգի մասնագետ Մարիաննա Բաղդասարյանի ստորագրությամբ: Եթե այդ ակտը պահպանվել է, ապա վերոնշյալ տուգանքները իմաստ չեն ունենա միլիոնավոր դրամների դիմաց, որը տվյալ ակտով ընկերությունը պարտավոր է վճարել:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

AMP
19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34