ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏԵԼ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 25%-ՈՎ
Հնդկաստանն ընթացիկ տարում ավելի քան 25%-ով կարող է կրճատել երկաթի հանքաքարի արտահանման ծավալները: Ինչպես նշել է Հնդկաստանի Հանքարդյունաբերության Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռ.Կ. Շարման (R.K. Sharma) Հնդկաստանը նախատեսում է կրճատել երկաթի հանքաքարի արտահանման ծավալները, քանի որ երկիրը մրցունակ չէ համաշխարհային շուկայում, և ժամանակակից պայմաններում հնդկական արտահանողների համար դժվար է մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Billiton, Rio Tinto և Cia Vale do Rio Doce ընկերությունները: Նշենք, որ հնդկական երկաթի հանքաքարի գինը մեկ տոննայի դիմաց կրճատվել է մոտ 48 դոլարով, և որոշ կանխատեսումների համաձայն այս անկումը կլինի շարունակական: