
ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 43.6%-ՈՎ
Japan Iron and Steel Federation ընկերության հրապարակած տվյալների համաձայն Ճապոնիայում պողպատի արտադրության ծավալն ընթացիկ տարվա ապրիլ ամսում կրճատվել է 43.6%-ով և կազմել 5.72 մլն տոննա: Պողպատի արտադրության ծավալը Ճապոնիայում կրճատվում է արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ: Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պողպատի պահանջարկի անկումը պայմանավորված է պողպատ սպառող հիմնական ճյուղերում, ինչպիսին է ավտոարտադրությունը, թողակվող արտադրանքի ծավալների կրճատմամբ: Համաշխարհային շուկայում պողպատի պահանջարկի անկմամբ պայմանավորված ճապոնական խոշորագույն Nippon Steel Corp և JFE Holdings Inc ընկերություններն այժմ աշխատում են 60% արտադրական հզորությամբ: