29/07/2010 15:28
LME ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՃԵԼ ԵՆ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԵՎ ԿԱՊԱՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆՆԵՐԸ
Մետաղների համաշխարհային շուկայի իրավիճակային գնահատական ներկայացնող London Metal Exchange (LME) բորսան հրապարակել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու այս վեց ամիսների ընթացքում բորսայում առևտրի ընդհանուր ծավալն աճել է 7,5%-ով և կազմել 59,304 մլն լոտ, իսկ ամսական շրջանառությունունն աճել է շուրջ 8,1%-ով և կազմել 478,260 հազար լոտ:
Հականշական է, որ այս տարվա առաջին կիսամյակում LME բորսայում իրականացված գործառնություններում առավել զգալի աճել են ալյումինի և կապարի առևտրային գործարքները: Այսպես, ալյումինի վաճառքի ծավալներն աճել են 20,4%-ով և կազմել 16,338 մլն լոտ, իսկ կապարի վաճառքի ծավալներն աճել են 30,5%-ով` կազմելով 3.826 մլն լոտ:
10/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.01
+0.00
Եվրո (EUR)
418.24
+1.13
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
145.19
+0.40
Արծաթ
344.62
+4.56
10:50 10/05/24
10:30 10/05/24
14:53 08/05/24