ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐ 02/05/09. ՆԻԿԵԼԻ ԵՎ ԿԱՊԱՐԻ ԳՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գները առաջիկա երեք ամիսների ֆյուչրսային պայմանագրերի համար հիմնականում աճել են և միայն նիկելի և կապարի գներն են, որ չեն փոփոխվել և մնացել են համապատասխանաբար 11650 և 1350 դոլարի սահմաններում:
Պղնձի գինը աճել է 0.56%-ով և կազմել է 4516 դոլար և անագի գինը աճել է 0.60%-ով և կազմել է 12475 դոլար: Ավելի քան 3%-ով աճել են ցինկի և ալյումինի գները: Ցինկի գինը աճել է 3.51%-ով և կազմել է 1518 դոլար և ցինկի գինը աճել է 3.40%-ով և կազմել է 1474 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: