
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 08/05/09
Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում երեկ` մայիսի 7-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների զգալի աճ:
Ռեկորդային` 8.63%, աճ է գրանցել նիկելի գինը և կազմել է 13150 դոլար, միանգամից 6.51%-ով աճել է անագի գինը և կազմել է 13900 դոլար: Կապարի գինը աճել է 5.15%-ով և կազմել է 1490 դոլար, ցինկի գինը աճել է 4.74%-ով և կազմել է 1614 դոլար:
Աճի ամենափոքր ցուցանիշները ցույց են տվել պղինձը և ալյումինը: Ալյումինի գինը աճել է 3.52%-ով և կազմել է 1587 դոլար, իսկ պղնձի գինը աճել է 4.00%-ով և կազմել է 4780 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: