ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 01/05/09
Երեկ Լոնդոնի London Metal Exchange (LME) բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսային պայմանագրերի գների զգալի աճ:
Ալյումինի գինը թանկացել է 0,76%-ով և կազմել է 1467 դոլար, անագի գինը աճել է 2,27%-ով և կազմել է 12400 դոլար, կապարի գինը աճել է 3,13%-ով և կազմել է 1350 դոլար և ցինկի գինը աճել է 2,25%-ով և կազմել է 1425 դոլար:
Ամենամեծ աճը ցույց են տվել պղինձը և նիկելը: Պղնձի գինը աճել է 4,54%-ով և կազմել է 4491 դոլար և նիկելի գինը աճել է 4,95%-ով և կազմել է 11650 դոլար:
* Գների միավորը ` 1 տոննա: