LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 20/05/09
Լոնդոնի London Metal Exchange բորսայում երեկ` մայիսի 19-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գրացվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսային պայմանագրերի գների զգալի աճ: Սույն աճը հիմնականում կապված է դոլարի փոխարժեքի նվազման հետ:
Պինձի, ալյումինի և կապարի գները միանգամից աճել են 5%-ի շրջանականերում: Պղնձի գինը աճել է 4.8%-ով և կազմել է 4632 դոլար, նիկելի գինը աճել է 5.01%-ով և կազմել է 12755 դոլար, իսկ կապարի գինը աճել է 4.76%-ով և կազմել է 1540 դոլար:
Ալյումինի գինը ցույց է տվել օրվա ամենափոքր աճը` 1.09%, և կազմել է 1526 դոլար: Ցինկի գինը աճել է 2.68%-ով և կազմել է 1550.5 դոլար, իսկ անագի գինը աճել է 2.82%-ով և կազմել է 13855 դոլար:
Գների միավորը 1 տոննա: