
ՀՈՒՄՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
2010 թվականին հումքային շուկաներում աճի տեմպերը բավականաչափ ետ կմնան 2009 թվականի աճի տեմպերից, քանի որ Չինաստանը, երկրի տնտեսությունը գերտաքացումից փրկելու նպատակով, իրականացնում է միջոցառումներ` ուղղված բանկային համակարգում վարկավորման ծավալների կրճատմանը: Նման կանխատեսումային տվյալներ են ներկայացրել որոշ վերլուծաբաններ:Այս կանխատեսումների համաձայն առաջիկա երկու եռամսյակներում հումքային շուկաներին սպասվում են ծանր ժամանակներ:
2009 թվականին 19 հումքային ապրանքների Reuters/Jefferies CRB ինդեքսը գրացել է 29% աճ, որն այս ինդեքսի ամենաբարձր աճի տեմպն է վերջին 30 տարիների ընթացքում: