«ՆՈՐՆԻԿԵԼ»-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 84%-ՈՎ
Գունավոր և թանկարժեք մետաղների արտադրությամբ զբաղվող ռուսական առաջատար «Նորնիկել» ԲԲԸ-ն հրապարակել է 2009 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 84%-ով և կազմել 439 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու կիսամյակում ընկերության հասույթը կրճատվել է 51%-ով և կազմել 4,1 մլրդ դոլար:
2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Նորնիկել» ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 1,8 մլրդ դոլար, իսկ կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը և փոխառությունները` 6,1 մլրդ դոլար: