
PETROBRAS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 5,6%-ՈՎ
Բրազիլական նավթային Petroleo Brasileiro SA (Petrobras) ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 5,6%-ով և կազմել 4,24 մլրդ դոլար:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընկերությանը հաջողվել է հաշվետու եռամսյակում ապահովել դրական արդյունքներ առավելապես շնորհիվ նավթի արդյունահանման ծավալների աճով: Երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նավթի արդյունահանման ծավալներն աճել են 4%-ով և կազմել 2,53 մլն բարել: