«ՊՈԼԻՄԵՏԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,2 ԱՆԳԱՄ
Ռուսական «Պոլիմետալ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 2,2 անգամ և կազմել 19 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 15%-ով և կազմել 220 մլն դոլար, ընդ որում ոսկու իրացումից ստացված հասույթը աճել է 3%-ով և կազմել 117,6 մլն դոլար, իսկ արծաթի վաճառքից ստացված հասույթը կրճատվել է 30%-ով և կազմել 100,9 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ոսկու և արծաթի արտադրության ծավալները կրճատվել են շուրջ 2%-ով: