08/07/2011 17:28
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 42%-ՈՎ
2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 161.8 մլն դոլար: Այս ցուցանիշը 2010 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 55.1%-ով: Նշենք, որ 2010 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքներով Հայաստանից արտահանվել էր 104.3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 21.2%-ով և կազմել 311.3 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 21.2%-ով և կազմել 311.3 մլն դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
