
RIO TINTO-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հանքարդյունաբերող խոշորագույն Rio Tinto ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության երկաթի հանքաքարի արտադրության համախառն ծավալն աճել է 12%-ով:
Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում 2008 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության պղնձի արտադրության ծավալներն աճել են 24%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում ածուխի ատադրության ծավալները կրճատվել են 5%-ով, իսկ ալյումինի արտադրության ծավալները` 4%-ով: