RIO TINTO GROUP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 33%-ՈՎ ԿՐՃԱՏԵԼ Է ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԳԻՆԸ
Երկաթի հանքաքար արտահանող ավստրալիական խոշորագույն Rio Tinto Group ընկերությունը մտադիր է 33%-ով կրճատել Nippon Steel ընկերությանը հանքաքարի մատարակարման պայմանագրային գինը: Համաշխարհային շուկայում պահանջարկի կտրուկ անկմամբ պայմանավորված ընկերությունը յոթ տարվա մեջ առաջին անգամ կրճատում է հանքանյութի գինը: 2009թ. ապրիլի 1-ից պողպատ արտադրող ճապոնական Nippon Steel Corp ընկերությունը չոր հանքանյութի մեկ տոննա դիմաց կվճարի 97 դոլար: Նշենք, որ Nippon Steel ընկերությունը, որը հայտնի է նաև Shinnittetsu անվամբ, պողպատի արտադրության ծավալներով աշխարհում երկրորդն է: 2007թ. ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության պողպատի արտադրության ծավալը կազմել է 34,5 մլն տոննա, իսկ նույն ժամանակահատվածում հասույթը կազմել է ավելի քան 36 մլրդ դոլար: