«ՌՈՒՍԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ «ՆՈՐՆԻԿԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
Ռուսական խոշոր «Ռուսալ» ընկերությունը ВЭБ բանկի 4.5 մլրդ դոլար վարկային պարտավորությունները մարելու նպատակով կարող է վաճառել «Նորնիկել» ընկերության իր արժեթղթերը: Այս մասին հայտնել է ընկերության բաժնետեր Վիկտոր Վեկսելբերգը: Նա նաև նշել է, որ ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ВЭБ բանկի հետ, և հնարավոր է նաև, որ բանկը թողարկի ընկերության պարտավորություններով ապահովված պարտատոմսեր, որոնք հետագայում կվերափոխվեն ընկերության բաժնետմսերի: Որպես այլընտրաքային տարբերակ ընկերության բաժնետերերը քննարկել են նաև «Նորնիկել» ընկերության բանկում գրավադրված արժեթղթերի վաճառքի հնարավորությունը: