
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՈՒՄՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ ԳՆԵՐԻ ՇՈՒՐՋ 16% ԱՃ
Առաջիկա մեկ տարվա ընթացքում հանքահումքային ապրանքների համաշխարհային շուկայում կգրանցվի գների շուրջ 16% աճ, որը մեծապես պայմանավորված կլինի շուկայում պահանջարկի շարունակական աճով: Նման կանխատեսում են ներկայացրել Credit Suisse ընկերության վերլուծաբանները, որոնք վստահություն են հայտնել, որ 2010 թվականը հումքային շուկաների համար կլինի արդյունավետ տարի և կապահովի հումքային շուկաների գնային ինդեքսների զգալի աճ: Ինչպես նշվում է վերլուծաբանների հայտարարության մեջ` 2009 թվականն առավելապես բարենպաստ էր թանկարժեք մետաղների համար: