ՕԳՈՍՏՈՍԻՆ ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 2.5%-ՈՎ
World Steel Association (Worldsteel) ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով աշխարհում (66 երկրներում` ներառյալ նաև Չինաստանը) պողպատի արտադրության ծավալները նախորդ ամսվա համեմատությամբ աճել են 2.5%-ով և կազմել 106.5 մլն տոննա: Այս ցուցանիշը առավելագույնն է վերջին 11 ամիսների ընթացքում: Հրապարակած տվյալների համաձայն պողպատի արտադրության ծավալների առավել մեծ աճ ապահովել են ասիական երկրները և Հյուսիսային Ամերիկայի երկրները:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պողպատի արտադրությունը կրճատվել է 5.5%-ով: