2009Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՊՈՂՊԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 23%-ՈՎ
Պողպատի համաշխարհային ընկերակցության տարածած տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում աշխարհում պողպատի արտադրության ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել են 22.8%-ով և կազմել են 264 միլիոն տոննա:
Պողպատի արտադրության ծավալները կրճատվել են բոլոր հիմնական երկրներում բացի Չինաստանից, որտեղ պողպատի արտադրության ծավալները աճել են 1.4%-ով և հասել են 127.4 միլիոն տոննայի: ԱՄՆ սույն ցուցանիշը կրճատվել է 52%-ով, իսկ Եվրոմիության երկրներում` 45.3%-ով: