2009Թ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 650 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԲՈՐ
Թուրքիան համարվում է աշխարհում բորի առավելագույն պաշարներ ունեցող երկիր, և ամեն տարի թուրքական կառավարության նախաձեռնությամբ ընդլայնվում է բորի արտահանման ծավալները: 2009թ. Թուրքիան արտահանել է 650 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բոր, մինչդեռ անցյալ տարի արտահանման ծավալը կազմել էր 520 մլն դոլար: Աշխարհում բորի պաշարների մոտ 72%-ը պատկանում է Թուրքիային, և բոր արտադրող պետական Eti Mine Works ըւնկերությունը նախատեսում է 2012թ. արտահանել ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ բոր: Նշենք, որ ընկերությունը բոր արտահանում է առավելապես եվրոպական երկրներ և ԱՄՆ: