ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
Անգլո-շվեյցարիական հանքարդյունաբերող Xstrata ընկերությունը մտադիր է պերուական Las Bambas հարքավայրերից մետաղի տեղափոխման համար ստեղծել նոր նավահանգստային տերմինալ: Մասնագետների գնահատմամբ ծովային տերմինալի շինարարության համար կպահանջվի մոտ 60 մլն դոլար: Xstrata ընկերությունը նախատեսում է Las Bambas տարածքը շահագործման հանձնել 2013թ.: Չինական Aluminum Corporation of China (Chalco) հանքարդյունաբերող ընկերությունն էլ առաջարկում է Toromocho հանքավայրից պողպատի տեղափոխման նպատակով ծովային տերմինալ ստեղծել Լիմայում: