22/07/2008 15:37
ՀՀ ՏՄՊՊՀ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՑՈՐԵՆ ԵՎ ԱԼՅՈՒՐ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր անցկացվեց քննարկում-խորհրդակցություն` ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսվարողների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ:
Հանձնաժողովի մասնագետների վերլուծությամբ, միջազգային շուկայում արդեն 2-րդ ամիսն է, ինչ արձանագրվել է ցորենի գնանկում, որը, սակայն, հայաստանյան շուկայում առայժմ արտացոլվել է ոչ համարժեքորեն: Հանձնաժողովում անցկացվելիք քննարկումը նպատակ ունի ոլորտի տնտեսվարողներից անմիջականորեն ծանոթանալ դրա հնարավոր պատճառներին, ինչպես նաեւ պարզաբանել գնի չհիմնավորված պահպանման կամ հակամրցակցային համաձայնությունների դեպքում "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները. նման դեպքերում խիստ տուգանքներ են նախատեսված (նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, բայց յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 300 միլիոն դրամ):
Քննարկմանը հրավիրված տնտեսվարողներից չէին ներկայացել "Երեւանի ալրաղաց", "ՎԹ Թրեյդ", "Մանչո գրուպ", "Սալեքս գրուփ", "Հայր եւ որդի Երիցյաններ", "Երեւանի ալրաղաց", "Ինվեստ Ինտորգ", "Սանի գրեյն", "Բաղրամյան ալրաղաց" ընկերությունները: Քննարկմանը մասնակցում էին "Մանանա գրեյն", "Արսեն եւ Երվանդ", "Վերֆար" ընկերությունների ներկայացուցիչները: Երկու շուկաներում խոշորագույն եւ գերիշխող տնտեսվարողներն են "Սալեքս գրուփ" եւ "Մանանա գրեյն" ընկերությունները:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, որը վարում էր քննարկում-խորհրդակցությունը, նշեց ցորենի եւ ալյուրի համաշխարհային եւ հայաստանյան շուկաներում ներկա իրողությունները, շուկայի դինամիկան, որոնք տնտեսական մրցակցության տեսակետից մտահոգությունների տեղիք են տալիս: Մասնավորապես, Հացահատիկի միջազգային խորհրդի գնահատականներով, ցորենի համաշխարհային բերքը 41 միլիոն տոննայով ավելին կլինի, քան անցած տարում էր: Հանձնաժողովի նախագահի խոսքերով, ըստ մարտի տվյալների, Փարիզի բորսայում ցորենի գինը նվազել է 10.25 եվրոյով` 1 տոննայի համար հասնելով 260.25 եվրոյի: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում ցորենի ներքին գները նպաստեցին միջազգային գների բարձրացմանը, որոնք, սակայն, փորձագետների կարծիքով իջան` հաղթահարելով եղանակային հերթական ճգնաժամը:
Ինչ վերաբերում է Հայաստանյան իրողություններին, ապա, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, 2008 թ. հունվար-մայիս ամիսներին ներմուծման միջին գինը 586 դոլար էր, իսկ մայիսին հայաստանյան ներքին գինը` 1273 դոլար: Այս տարբերությունը պայմանավորող հիմնական գործոնը ՀԲ-ն համարել է ալրաղացների միջեւ սահմանափակ մրցակցությամբ եւ ցորեն ներմուծողներով: Ըստ Մաքսային կոմիտեի տվյալների` 2008 թ. առաջին կիսամյակում ներկրվել է ընդամենը 82 051 տոննա ցորեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 53 468 տոննայով` 39.5%-ով քիչ է: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա ընթացքում ներկրված ցորենի մեծ մասը ներկրվել է տարվա երկրորդ կեսին, Եվ թե այս տարի էլ երկրորդ կիսամյակում ներկրվելիքը նախորդ տարվա նման գերազանցի առաջին կիսամյակում ներկրվածի ծավալները, ապա մոտավոր հաշվարկներով, ողջ 2008 թվականին սպասվում է ընդամենը 254 358.1 տոննա ցորենի ներկրում` նախորդ տարվա 60.4%-ի չափով: Եվ 2008 թ. ցորենի ներկրումը գրեթե 40%-ով կնվազի: Սրան հակառակ պատկեր է նկատվում ալյուրի ներկրման մեջ: 2007 թվականին ներկրվել է 751 տոննա ալյուր. առաջին կիսամյակ` 437 տոննա (միջինը 170 կգ/դրամ մաքսային արժեքով), երկրորդ կիսամյակ` 313 տոննա (միջինը 227 կգ/դրամ մաքսային արժեքով): 2008 թ. առաջին կիսամյակում ներկրվել է 6 404 տոննա ալյուր, ինչը արդեն իսկ 8.5 անգամ ավելի շատ է, քան ողջ 2007 թվականի ընթացքում ներկրվածը:
Ներկրվող ցորենի մաքսային արժեքը 2008 թ. հունվար-հունիս ամիսներին չի նվազել (այլ ընդհակառակը` 78-98 կգ/դրամ), իսկ ներկրվող ալյուրինը նվազել է` 1կգ ալյուրի մաքսային արժեքը հունվարի 212 դրամից հունիսին իջել է 160 դրամի:
Երկու խոշոր արտադրողների ներկայացրած տեղեկատվության համաձայն, "Մանանա Գրեյնի" արտադրած ալյուրի իրացման գները 2008 թ. հունվար-մարտին եղել է միջինը 136.8-139.5 կգ/դրամ, իսկ "Սալեքս Գրուփի" արտադրածինը` 130.0-130.4 կգ/դրամ:
Իսկ տոնավաճառներում իրացման գներին, ըստ 2008թ մարտ-ապրիլին "Սուրմալու" և Նորքի երկու տոնավաճառներում իրականացված մոնիտորինգի, Արմաշի բարձր տեսակի ալյուրի իրացման գները եղել են 270-274 դրամ (50կգ պարկ` 13500-13700 դրամ):
Խանութներում գներն ավելի բարձր են եղել, իսկ խանութներում ալյուրի իրացման գների և տարբեր ընկերությունների կողմից ալյուրի բացթողնման գների միջև մոնիտորինգը զգալի տարբերություն է արձանագրել` մոտ 132-238 դրամ:
Այնուհետեւ այս բոլոր իրողությունների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը քննարկմանը մասնակից տնտեսվարողներից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառներ ունեն, ի՞նչ հիմքեր եւ խնդիրներ: "Մանանա Գրեյն" եւ "Վերֆար" ընկերությունենրի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց համար մեծ խնդիր է տրանսպորտային տեղափոխումները. վագոնները չեն բավականացնում, տեղափոխման գները բարձր են, իսկ երբեմն բեռնանավը ուշ բեռնաթափելու պատճառով ստիպված են լինում մեծ տուգանքներ վճարել: Այս հիմնավորման հետ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը չհամաձայնեց, քանի որ տրանսպորտային բաղադրիչը ապրանքի (տվյալ դեպքում` ցորենի) գնի ինքնարժեքում ընդամենը 12 տոկոս է կազմում: Եվ այն պարագայում, երբ միջազգային շուկայում գները մինչեւ 40 տոկոսով իջել են, իսկ Հայաստանում` ոչ, դա ընդունելի հիմնավորում չէ: Նույն տեսակետին էր նաեւ Հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը եւ Հանձնաժողովի այլ անդամներ: Այնուամենայնիվ, Հանձնաժողովի նախագահը առաջարկեց եւ հարցրեց, թե ինչու այդ խնդրի առնչությամբ ընկերությունները չեն դիմել Հանձնաժողով, քանի որ երկաթուղին սպասարկող ընկերությունը մենաշնորհային դիրք ունի շուկայում եւ պարտավոր է ապահովել բնականոն բեռնափոխադրումները: Իսկ Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանի հետ հարցուպատասխանի ընթացքում տնտեսվարողների դիրքորոշումից նկատելի էր, որ նրանք առաջիկայում էլ ձեռնպահ կմնան խնդիրը բարձրացնելուց:
Այդուհանդերձ, քննարկման արդյունքում Հանձնաժողովը եկավ եզրահանգման, որ շուկայում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային, ոչ բնականոն մրցակցային երեւույթները: Ուստի, Հանձնաժողովն այսօր նախազգուշացնում է ոլորտի տնտեսվարողներին` վերանայել իրենց վարքագիծը եւ համապատասխանեցնել մրցակցային օրենսդրության պահանջներին: 15-20 օր ժամանակ է տրվում տնտեսվարողներին` վարքագծի վերանայման համար, որից հետո նմանատիպ երեւույթների առկայության պարագայում վարույթ կհարուցի:

07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
Արծաթ
455.51
-0.11
16:10 07/07/25
16:02 07/07/25