Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ
10/03/2010 17:36
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական այցելության առաջին օրը /մարտի 9-ին/ Նախագահ Սարգսյանն այցելել է Փարիզի “Մատինյոն” ցուցասրահ, հանդիպել ֆրանսահայ ճանաչված գեղանկարիչ Ժանսեմի հետ, շրջել ցուցասրահում և ծանոթանացել նրա ստեղծագործական հարուստ ժառանգությանը: “Մեր ժողովուրդն իսկապես հպարտանում է Ձեզանով ու բարձր գնահատում Ձեր արվեստը: Ապրելով այլ երկրում` Դուք ավելի ճանաչելի եք դարձրել մեր ժողովրդին` ողջ աշխարհում տարածելով հայ ժողովրդի բարի համբավը”,- նշել է մեր երկրի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու մեր անվանի հայրենակիցը մտքեր են փոխանակել հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիրների շուրջ: “Սփյուռքի նախարարության ստեղծման նպատակներից մեկն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հայապահպանության խնդրի լուծմանը նպաստելն է: Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն, պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող եւ արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով”,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված նկարչին հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւը:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր կեսօրին Ելիսեյան պալատում նախատեսված է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ֆրանսիայի Նախագահի անունից ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև Նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46