Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
Փոխվարչապետը Ավինյանը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին
19/06/2020 22:19
Կիսվել

Փոխվարչապետը Ավինյանը՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին

Կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էր կատարվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մասնավորապես որոշվել է. հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,- գրել է Ավինյանը։

Ավինյանի կարծիքով՝ այդ փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:

Երևանի Ֆիրդուսի թաղամասում կառուցապատման աշխատանքեր են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել 2023 կամ 2024 թվականին։  Թաղամասում հողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։

Թաղամասում առկա է 8 հուշարձան շենք, որոնք դուրս են բերվել  Ֆրդուսի կառուցապատման ծրագրից և Կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Բանակցություններ են տարվում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որը հուշարձան չի, չքանդվի և դուրս գա ծրագրից։

01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14