Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։