Պաշտոնական

USD BUY - 402.00-1.00 USD SELL - 407.00-1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 416.00-1.00
OIL:  BRENT - 96.52+0.88 WTI - 90.62+1.09
COMEX:  GOLD - 1802.10+0.66 SILVER - 20.68+3.87
COMEX:  PLATINUM - 941.40+2.21
LME:  ALUMINIUM - 2445.50+1.22 COPPER - 7987.50+1.49
LME:  NICKEL - 21685.00-2.39 TIN - 24300.00-0.63
LME:  LEAD - 2163.00+4.49 ZINC - 3445.50-1.23
FOREX:  USD/JPY - 134.94-0.37 EUR/GBP - 1.0191+0.18
FOREX:  EUR/USD - 1.0191+0.18 GBP/USD - 1.2079+0.02
STOCKS RUS:  RTSI - 1083.52+1.05
STOCKS US: DOW JONES - 32803.47+0.23 NASDAQ - 12644.46-0.10
STOCKS US: S&P 500 - 4140.06-0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 27999.96-0.88 TOPIX - 1937.02-0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 20003.44-0.21 SSEC - 3247.43+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 7482.37+0.57 CAC40 - 6524.44+0.80
STOCKS EUR:  DAX - 13687.69+0.84
09/08/2022  CBA:  USD - 406.28-0.33 GBP - 491.88-0.32
09/08/2022  CBA:  EURO - 415.50+1.12
09/08/2022  CBA:  GOLD - 23303.62+122.25 SILVER - 263.79+1.55
engрус
Օգոստոս, 2022
August 2022
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը
30/06/2021 17:21

Քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը:

Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ: Ընդհակառակը, մենք տեսնում ենք համավարակի նոր դրսևորումներ, նոր բռնկումներ, ընդհուպ` մահվան դեպքերի աճի շատ մտահոգող ցուցանիշներ տարբեր երկրներում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է: Մենք ունենք օրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, բայց ցածր ցուցանիշ՝ մեր ունեցած և ընդհանրապես նախկին բարձր ցուցանիշների ֆոնին, որովհետև, եթե այլ տրամաբանությամբ նայենք օրական 70, 60, 100, 120 դեպքն արդեն բավական մեծ թվեր են: Եվ, ճիշտ է, նախորդ շրջանում մենք ունեցել ենք օրեր, երբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել, երկար ժամանակ այդպիսի իրավիճակ չկար, այսինքն՝ դա ինքնին ուրախալի փաստ է:

Բայց ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է մեր առաջիկա անելիքների վրա կենտրոնանանք՝ թե ինչ պետք է անենք, որպեսզի չվերադառնանք 2020 թվականի հուլիսի, 2020 թվականի դեկտեմբերի, 2021 թվականի հունվարի ցուցանիշներին և կարողանանք հաղթահարել համավարակը: Իհակե, մենք նախկինում խոսել ենք և որոշակի գործողություններ ենք արել՝ պատվաստման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Ի սկզբանե, մեր մտահոգությունը մեզ անհրաժեշտ չափի պատվաստանյութեր ձեռք բերելն էր, բայց հընթացս մեր օրակարգը կարծես փոխվեց, և մենք հիմա խնդիր ունենք, որպեսզի պատվաստումները պատշաճ ծավալներով իրականացվեն: Այսինքն՝ լինի պատվաստվելուն միտված հանրային տրամադրություն, ինչը պետք է խոստովանել, համենայն դեպս, գործնական մակարդակում արտահայտված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 80000 պատվաստված քաղաքացի, ինչը շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը պիտի կարողանանք լուծել: Այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում:

Ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքը՝ 80000 պատվաստումները, ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև, փառք Աստծո, մենք պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք, որը խնդրահարույց լիներ այդ առումով: Չնայած պետք է ասել, որ կարող էր նաև լինել, ինչը որևէ ձևով չէր փոխելու մեր վերաբերմունքն ընդհանուր պրոցեսի նկատմամբ: Որովհետև, ի վերջո, կա վիճակագրություն, կա հավանականություն, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նույնիսկ ամենապարզ համարվող բժշկական միջամտութունը որոշակի տոկոսներով կարող է բերել բարդացումների, ընդհուպ՝ մահվան ելքով բարդացումների: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես բժշկական սպասարկումը մենք պետք է դադարեցնեք կամ բժշկական սպասարկման կամ առողջապահական համակարգերի դեմ քարոզչություն իրականացնենք:

Ես այսօր խնդիր եմ դրել, որպեսզի մենք արձանագրենք մեր այսօրվա վիճակը՝ նաև մեր անցած փորձը հաշվի առնելով, պլանավորենք մեր առաջիկա անելիքները, որպեսզի մաքսիմալ արդյունավետ կառավարենք համավարակի հետ կապված իրավիճակը: Բայց ուզում եմ ընդգծել, որ հայեցակարգային առումով, ըստ էության, բարձր շեմ չէ, բայց ամբողջ աշխարհը եկավ այն եզրակացության, ինչ եզրակացության մենք եկանք 2020 թվականի մայիսին՝ մենք պետք է սովորենք ապրել համավարակին զուգահեռ: Այսօր զարգացած երկրներ կան, որտեղ բռնկումների նոր դրսևորումներ են լինում, բայց նրանք հայտարարում են, որ իրենք, ինչպես պլանավորել են, պատրաստվում են բոլոր սահմանափակումները հանել, որովհետև հասկացել են, որ չի լինի, հնարավոր չէ: Ենթադրենք, տեսականորեն կարող է ևս 3 տարի շարունակվել: Երկրները, նույնիսկ՝ զարգացած երկրները չեն կարող 3 տարի լոքդաուն վիճակում ապրել, որովհետև իրենց ռեսուրսներն էլ են սպառվում, ի վերջո:

Այս առումով, հետահայաց նայելով՝ կարող ենք ասել, որ հայեցակարգային առումով մենք ճիշտ ենք ընկալել իրավիճակը, և ճիշտ որոշումներ են կայացվել: Իհարկե, պրակտիկայում ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած բոլորիս կարգապահությունից և հանրային կարգապահության առումով: Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք խորհրդակցություններ անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի, և երևի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով կանոնները պահպանենք, որպեսզի հանրության համար էլ այդ ուղերձները տեսանելի լինեն, որ խնդիրը լուծված չէ, և մենք պետք է որևէ կերպ մեր զգոնությունը չթուլացնենք»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը 2021թ. հունիսի 30-ի դրությամբ. արձանագրվել է 225095 դեպք, բուժում է ստանում 2704 անձ (1.2 տոկոս), առողջացել է 216718 անձ (96.3 տոկոս), մահացել է 4514 անձ (2 տոկոս), մահվան ելքեր այլ պատճառով՝ 1099 անձ: Առողջապահության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19 դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ ԱՆ պաշտոնակատարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թվաքանակը կազմել է 80000, մահվան ելքով որևէ դեպք չի գրանցվել: Հայաստանում պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկայում նախատեսվում են նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում: Ընդ որում, խոսքը ոչ միայն մեր երկրում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է: ԱՆ պաշտոնակատարն ընդգծել է, որ մեկ անգամ կորոնավիրուսով վարակվելը չի պաշտպանում կրկնավարակից, և Covid-19-ից պաշտպանվելու համար պարտադիր պետք է պատվաստվել:

Փոխվարչապետի պաշտոնակատարը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է այս դիտարկման իրավացիությունը՝ ընդգծելով, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:

Քննարկման առարկա են դարձել պատվաստումային գործընթացի խթանմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, տնտեսական գործունեության և զբոսաշրջային ակտիվության համար անհրաժեշտ վերահսկողական միջոցառումների ապահովմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը, միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ, քննարկել հնչած գաղափարները, առաջարկները և մոդելավորված լուծումներ մշակել: Վարչապետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ձեռնարկվելիք միջոցառումները պետք է միտված լինեն Covid-19-ի դեմ պատվաստումը խրախուսելուն: Այս համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հստակ ժամանակացույցի և ցուցանիշների սահմանմամբ:

Արտարժույթ
10:30 09/08 Առք Վաճառք
AMD / USD 402.00 407.00
AMD / EUR 409.00 416.00
AMD / RUR 6.55 6.90
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
09/08/2022
Դոլար / Դրամ
406.28
-0.33
Եվրո / Դրամ
415.50
+1.12
Ռուբլի / Դրամ
6.72
-0.01
Ֆունտ / Դրամ
491.88
-0.32
ԿԲ Մետաղներ
09/08/2022
դրամ / գրամ
23303.62
+122.25
Արծաթ
263.79
+1.55
Կրիպտոարժույթներ
10:30 09/08
BTC/AMD
9,674,878
+0.88%
BTC/USD
23794.00
+0.76%
ETH/USD
1770.40
+2.32%
BCH/USD
143.41
-0.33%
BIT/USD
0.763069
+0.34%
XRP/USD
0.376200
-0.81%
LTC/USD
62.44
+0.99%
BNB/USD
324.58
-1.35%
DOGE/USD
0.071352
+1.03%
ETH/BTC
0.074422287
+1.58%
BCH/BTC
0.006028617
-1.05%
BIT/BTC
0.006028617
-0.38%
XRP/BTC
0.000015814
-1.53%
LTC/BTC
0.002624634
+0.26%
BNB/BTC
0.01364435
-2.06%
DOGE/BTC
0.000002999
+0.30%
Ոսկու հարգեր
09/08/2022
դրամ
999 հարգ
24k
23,303.62
958 հարգ
23k
22,332.64
916 հարգ
22k
21,361.65
720 հարգ
18k
17,477.72
625 հարգ
15k
14,564.76
585 հարգ
14k
13,593.78
500 հարգ
12k
11,651.81
417 հարգ
10k
9,709.84
375 հարգ
9k
8,738.86
FOREX
09:16 09/08
EUR/USD
1.0191
+0.18%
GBP/USD
1.2079
+0.02%
USD/JPY
134.94
-0.37%
EUR/GBP
0.8435
+0.13%
Նավթ
09:16 09/08
դոլար / բարել
Brent
96.52
+0.88%
Light Sweet
90.62
+1.09%
COMEX
09:16 09/08
$ / տր. ունց.
Ոսկի
1802.10
+0.66%
Արծաթ
20.68
+3.87%
Պլատին
941.40
+2.21%
LME / 3M
09:16 09/08
դոլար / տոննա
Ալյումին
2445.50
+1.22%
Պղինձ
7987.50
+1.49%
Նիկել
21685.00
-2.39%
Անագ
24300.00
-0.63%
Կապար
2163.00
+4.49%
Ցինկ
3445.50
-1.23%
Մոլիբդեն
31085.14
-0.49%
Կոբալտ
49445.00
+0.00%
Ինդեքսներ
09:16 09/08
կետ
Dow Jones
32803.47
+0.23%
S&P 500
4140.06
-0.12%
NASDAQ
12644.46
-0.10%
FTSE
7482.37
+0.57%
CAC 40
6524.44
+0.80%
DAX
13687.69
+0.84%
RTSI
1083.52
+1.05%
Nikkei
27999.96
-0.88%
Topix
1937.02
-0.74%
Hang Seng
20003.44
-0.21%
SSEC
3247.43
+0.32%
ԿԲ Տոկոսադրույքներ
09/08/2022
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
9.25
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
10.75
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
7.75
+0.00%
Մակրոտնտեսական
06/2022
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+11.8%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
1,193.6
+5.80%
Արտահանում 1
Արտահանում
1,881.5
+36.30%
Ներմուծում 1
Ներմուծում
3,271.0
+48.70%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
218,641
+11.30%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
1,800.1
+10.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
291.86
-5.5%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
1,133.3
+26.90%
Շին. 3
Շինարարության ծավալ
149.03
+12.70%
1 - մլն Դրամ, 2 - Դրամ, 3 - մլրդ Դրամ, 4 - եռամսյակային