ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Դեկտեմբերի 16-ին կայացել է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Ավագանու անդամների բացարձական մեծամասնությունը Հանրապետականներ են, վստահորեն կարելի է պնդել, որ «Հայռուսգազարդ»-ի ղեկավարը Երևանի հաջորդ քաղաքապետ կդառնա:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը աշխատանքից հեռացվել էր Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու պատճառով:
ՀՀԿ խորհրդի նիստում նաև որոշում է կայացվել Ներսես Երիցյանի պաշտոնանկության մասին: Էկոնոմիկայի նախարար կդառնա Տիգրան Դավթյանը, իսկ ֆինանսների նախարարությունը կգլխավորի Վաչե Գաբրիելյանը: Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Հրայր Թովմասյանին: