Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
«ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ». ԵՄ-Ը ԿԸՆԴԼԱՅՆԻ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
05/12/2011 17:37
Կիսվել

«ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ». ԵՄ-Ը ԿԸՆԴԼԱՅՆԻ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները, և ընդգծել, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն: «Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը և Համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը:

«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն: Անդրադառնալով ԵՄ- Հայաստան հարաբերություններին` Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին և դրանց լուծման նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը: Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը և Շտեֆան Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում: Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը` զրուցակիցները կարևոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:

13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43