Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
16/04/2012 10:59
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Այնթափ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել մանկապարտեզը հնարավորին շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները՝ նկատի առնելով, որ Այնթափի շուրջ 250 երեխաների մեծ մասը համայնքի կողմից վարձակալված ավտոբուսներով հաճախում են հարևան համայնքների մանկապարտեզներ: Նախագահին զեկուցվել է, որ ըստ նախագծի մանկապարտեզը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից և շահագործման հանձնելուց հետո լիովին լուծելու է մինչ այժմ երբևէ մանկապարտեզ չունեցած այս համայնքի հիշյալ խնդիրը:

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաև «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի Սուրենավանի քարերի վերամշակման գործարան, որտեղ ընկերությունն այժմ բնական քարե սալիկներ արտադրելու համար կառուցում է վերամշակող նոր արտադրամաս և նախատեսում է ապրիլ-մայիս ամիսներին սկսել այդ արտադրամասի փորձարկումները: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ անհրաժեշտ շենքերի-շինությունների կառուցումն արդեն ավարտված է, տեղադրված է իտալական արտադրողներից ձեռք բերված սարքավորումների մեծ մասը:  Նշվել է, որ Սուրենավանի քարերի վերամշակման գործարանը հնարավորություն ունի արտադրելու տարեկան մոտ 240 հազար քմ. բնական քարերի երեսպատման սալիկներ: Ներկայում գործարանում աշխատում է 132 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-130 հազ. դրամ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, նոր արտադրամասի շահագործումից հետո աշխատողների թիվը կավելանա ևս 80-ով:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի հանքային ջրերի գործարան: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել հանքային ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն, որի 70%-ը իրացնելու է Հայաստանից դուրս: Նախագահի այցի ժամանակ այսօր փորձարկվել է եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամասը: Գործարանում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ արտադրության կազմակերպման նպատակով Հայաստան են ներմուծվել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիաներ: Նախատեսվում է արտադրել պլաստմասե շշերի նախապատրաստուկ, պոլիէթիլենից շշեր, կափարիչներ ու արկղեր, CO2 գազ (բժշկական մաքրության), հանքային և քաղցրահամ ջրեր, բնական գազավորված ըմպելիքներ: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, արտադրական հզորությունները թույլ են տալիս շշալցնելու 1 ժամում մինչև 30000 շիշ:

Հանրապետության ղեկավարը մարզի Արտաշատ քաղաքում ծանոթացել է քաղաքային լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքներին ևս, որոնք մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահի Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա:

Արտաշատ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քաղաքային լիճը, որը կառուցվել է 1969-1970թթ. և հանդիսացել Արտաշատ քաղաքի ազգաբնակչության հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, լիճ լցվող ստորերկրյա ջրերի նվազման հետևանքով 1988թ-ից սկսել է ճահճանալ՝ լուրջ վտանգ հանդիսանալով տարածքի էկոլոգիական վիճակի ու մարդկանց առողջության համար:  Հանրապետության ղեկավարի հանձնարարականից հետո, 2011թ. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին լուծվել է ֆինանսավորման հարցը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքերը կավարտվեն 2012թ. մայիս ամսին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2