ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար: