Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՍԾՏՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
27/06/2012 15:11
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՍԾՏՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթնաժողովին.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց դիմակայել ժամանակի փորձությանն ու հաղթահարել համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներ` կայանալով որպես տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցությունը խթանող հեղինակավոր կառույց: Կազմակերպության շրջանակներում նախանշվող և իրականացվող տնտեսական նախաձեռնություններն էապես նպաստում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը` միևնույն ժամանակ խթանելով տարածաշրջանում բնակվող ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ գոյակցությունը: Համոզված եմ, որ անհրաժեշտ են շարունակական համատեղ ջանքեր և քաղաքական կամք կազմակերպության առաքելությունն ամբողջացնելու նպատակով:

Այս շրջադարձային պահին մենք խոսում ենք ՍԾՏՀ համապարփակ և երկարատև նոր տնտեսական օրակարգի մասին, որն ուղղված է միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացմանը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության, ինչպես նաև անդամ երկրներում սոցիալ-տնտեսական զարգացման հետագա խթանմանը:

Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել և մնում է կազմակերպության կանոնադրությամբ նախանշված սկզբունքներին և նպատակներին` մշտապես բարեխղճորեն կյանքի կոչելով կազմակերպության կողմից ընդունված որոշումներն ու անդամ երկրների կողմից ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը: Համոզված եմ, որ տարածաշրջանում առկա բարդ խնդիրների պայմաններում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա խթանումը ՍԾՏՀ շրջանակում անխուսափելիորեն կհանգեցնի անդամ երկրների միջև քաղաքական երկխոսության դյուրացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների գլխավոր նախադրյալներն են անարգել շփումները, ռեսուրսների ազատ տեղաշարժը և մրցակցության հավասար պայմանները: Շրջափակումներն ու փակ սահմանները ոչ միայն երկկողմ և բազմակողմ տնտեսական փոխգործակցության անբնական խոչընդոտներ են, այլև անընդունելի բաժանարար գծեր 20-րդ դարի քաղաքական քարտեզի վրա:Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ընդունել է այս բոլոր դրույթները, և բոլորս պարտավոր ենք հետևել դրանց արդյունավետ կիրառմանը:

Կրկին շնորհավորելով կազմակերպության հոբելյանի կապակցությամբ` անդամ երկրներին կոչ եմ անում ջանքեր չխնայել տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ և լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման»:

 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08